2020 թվականին միջազգային զբոսաշրջային շրջագայությունների թիվը կրճատվել է 1 միլիարդով կամ 74 տոկոսով, տարին վատթարագույն էր զբոսաշրջության համար, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը։
Կառույցի հաշվարկներով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքով ոլորտի եկամուտները կրճատվել են 1,3 միլիարդ դոլարով, ինչը տասնմեկ անգամ գերազանցում է 2009 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով կորուստները։ Կազմակերպությունը նշում է, որ համաճարակը հարվածել է զբոսաշրջությունում 100-120 միլիոն աշխատատեղի, որոնց մեծամասնությունը մանր և միջին բիզնես են։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ համաճարակից ամենաշատը՝ 84 տոկոսով տուժել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զբոսաշրջությունը։ Մերձավոր արևելքում և Աֆրիկայում՝ 74 տոկոսով, Եվրոպայում՝ 70 տոկոսով, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում օտարերկրյա զբոսաշրջիկների այցերի թիվը կրճատվել է 69 տոկոսով: