Մատչելիության հղումներ

Թուրքիան հաղորդում է «Իսլամական պետության» ռուսաստանցի զինյալների ձերբակալության մասին


Թուրքիայի ուժային կառույցները այսօր հաղորդել են «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալների ձերբակալության մասին։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձերբակալվածներից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին երկրի հարավ-արևելքում գտնվող Ռեյհանլի քաղաքի մերձակայքում։

«Իսլամական պետության» զինյալները փորձել էին անօրինականորեն հատել Սիրիայի հետ սահմանը՝ անցնելով Թուրքիայի տարածք», - հաղորդում է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ ձերբակալվածների թվում ռուսաստանցիներից բացի նաև Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ կային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG