Մատչելիության հղումներ

Աբաշիձե. «Վրաստանը Մոսկվայի հետ չի քննարկել Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցը»


«Վրաստանն, իհարկե, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցում, սակայն այդ խնդիրը ռուսական կողմի հետ չի քննարկվել», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկ հնչեցրած հայտարարությունները։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախօրեին հայտարարել էր, որ Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ շահագրգռված են նաև Իրանը, Թուրքիան և Վրաստանը։

«Որքան շուտ վերականգնվի խաղաղությունը, այնքան արագորեն կլուծվեն խնդիրները մեր հարևանների ու բարեկամների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կասկած չկա, որ տարածաշրջանում տնտեսության վերականգնման և բարեկեցության ժամանակաշրջանի օր առաջ մեկնարկը բխում է մեր շահերից։ Բայց թե ինչ է նկատի ունեցել պարոն Լավրովը, դժվարանում եմ ասել», - հայտարարել է Աբաշիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG