Մատչելիության հղումներ

Արտակարգ դրությունը, կարանտինը խախտելու համար 2020-ին նշանակված ավելի քան 2 միլիարդ դրամ տուգանքից գանձվել է մոտ 25 միլիոնը


Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և կարանտինի սահմանափակումները խախտելու համար 2020-ի ընթացքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մոտ 156 հազար որոշում «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել են Ոստիկանությունից։

Ըստ Ոստիկանության, տուգանքի չափը կազմել է ավելի քան 2 միլիարդ 379 միլիոն, որից գանձվել է 24 միլիոն 660 հազար դրամը։

Ոստիկանությունը նաև նշում է, որ կիրառվող սահմանափակումները խախտելու համար 2020-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշումներից 2 հազար 909-ը բողոքարկվել է վերադասության կարգով, իսկ 1132-ը՝ դատական կարգով։

Վերադասության և դատական կարգով բողոքարկման արդյունքում անվավեր է ճանաչվել 637 վարչական ակտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG