Մատչելիության հղումներ

Ալիևը Շուշիում հատուկ ներկայացուցիչ է նշանակել


Ադրբեջանցի զինվորականները պարեկություն են իրականացնում Շուշիի մատույցներում, նոյեմբեր, 2020թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշիի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Այդին Քերիմովը։ Նախկինում նա աշխատել է Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեում։

Նախագահի հատուկ ներկայացուցիչների ինստիտուտը Ադրբեջանում ներդրվել է հունվարի 19-ին։ Բաքվում նշում են, որ տեղական կառավարման այդ նոր օղակը «հնարավորություն կտա արագացնել ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև կբարձրացնի կառավարման օպերատիվությունն ու արդյունավետությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG