Մատչելիության հղումներ

Արցախում զոհված ադրբեջանցի 17 զինվորների հարազատները պահանջում են նրանց վերահուղարկավորել «Շեհիդների ծառուղում»


Ադրբեջան - «Շեհիդների ծառուղին» Բաքվում, արխիվ
Ադրբեջան - «Շեհիդների ծառուղին» Բաքվում, արխիվ

Բաքվում երկրորդ օրն է ցույց են անում Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցի 17 զինվորների հարազատները։ Նրանք բողոքում են, որ իրենց զինվորները հուղարկավորվել են Բաքվի արվարձանի «լքված մի վայրում», և պահանջում են նրանց վերահուղարկավորել զինվորական գերեզմանատանը՝ «Շեհիդների ծառուղում»:

Ցուցարարներն այսօր փորձել են բացել նրանց գերեզմանները։ Շիրմաքարերը տեղահանելուց հետո գրունտային ջրեր են տեսել, ինչն ավելի է զայրացրել նրանց։ Սակայն ոստիկանները թույլ չեն տվել ավելի բացել գերեզմանները։

Զոհվածների հարազատներն ասում են, որ 17 զինծառայողները Բաքվի ուրիշ շրջաններից են, բայց առանց ծնողների համաձայնությունը ստանալու՝ նրանց հուղարկավորել են արվարձանային շրջանում։

Ցուցարարները երեկ պաշտպանության նախարարության մոտ ճանապարհներ էին փակել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն չի տալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG