Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԻ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի գործընկերոջ հետ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ:

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր: Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով:

Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG