Ռուսական Hoversurf ընկերությունը հունվարի 25-ին ներկայացրել է թռչող տաքսու մոդել, որի սերիական արտադրությունը նախատեսում է սկսել 2021 թվականի վերջին, իսկ արդեն 2023-2025 թվականներին հնարավոր է քաղաքների վրա թռչող տաքսիներ աշխատեն։
Արդեն նույնիսկ հայտի է այդ տաքսիներից օգտվելու փոխադրավարձը՝ մեկ կիլոմետրը 20 ռուբլի։ Ըստ ընկերության տնօրեն Ալքսանդր Ատամանովի՝ մոդելը հաջողությամբ փորձարկվել է Ռուսաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Երեկ Մոսկվայում թռչող տաքսիի մոդելը ցուցադրվել է փակ մարզասրահում։
2016 թվականից սկսած Hoversurf ընկերությունը 3 միլիոն դոլար է ներդրել օդաչուով թռչող սարքեր ստեղծելու ծրագրերում։ 2017-ին ընկերությունը Դուբայի ոստիկանության հետ պայմանագիր է կնքել մեկ տեղանոց Hoverbike S3 մոդելի թռչող մոտոցիկլներ մատակարարելու համար։ Անցյալ տարի այդ մոդելներից մեկը վթարի է ենթարկվել։