Հնդկաստանում գյուղատնտեսական բարեփոխումների դեմ ֆերմերների գրեթե երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաներն այսօր վերածվել են բռնությունների։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ ֆերմերները տրակտորներով շարժվել են դեպի Դելիի կենտրոն։ Ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Ֆերմերնեը պնդում են, որ նոր օրենքները ծառայում են ոչ թե գյուղատնտեսների, այլ մեծածախ գնումներ կատարող մասնավոր ընկերությունների շահերին։
Ֆերմերների խնդիրը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ամենամեծ մարտահրավերներից մեկն է։ Հնդկաստանի 1,5 միլիարդ բնակչության կեսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, մոտավորապես 150 միլիոնը ներգրավված է բողոքի ակցիաներում, ինչն անհանգստացնում է կառավարությանը։ Ֆերմերների արհմիությունների հետ բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս։ Վերջին հանդիպմանը կառավարությունն առաջարկել է 18 ամսով հետաձգել նոր օրենքների ուժի մեջ մտնելը, բայց ֆերմերները պահանջել են ընդհանրապես չեղարկել դրանք։