Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի հանդիպումը, Երևան, 25-ը հունվարի, 2021թ․
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի հանդիպումը, Երևան, 25-ը հունվարի, 2021թ․

Երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով:

Նույն օրը պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Կայացել է նաև Սերգեյ Իստրակովի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG