Մատչելիության հղումներ

Վրաստանում անհայտ անձինք ջարդել են հայկական բեռնատարների ապակիները, հարուցվել է քրգործ


Արխիվային լուսանկար

Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում այսօր՝ կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Այնուհետև բեռնատարները, ըստ հաղորդագրության, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG