Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Ըստ նախարարության, Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 հազար 981 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG