ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ռուսաստանյան ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկը:
«Գյումրիի ռազմակայանի հրամանատարությունը և Հայաստանի իրավապահները համատեղ քննությամբ պարզում են ավտովթարի հանգամանքները»,- ասվում է 102-րդ ռազմակայանի տարածած պաշտոնական հայտարարությունում:
Հաղորդվում է, որ «արձակուրդում գտնվող զինծառայողն անձնական մեքենան վարելիս՝ կորցրել է կառավարումը և բախվել է սխալ տեղում կայանված բեռնատար կցորդին, ինչի հետևանքով մեքենան հրդեհվել է, զինծառայողը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»: