Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 24-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

IRNA գործակալությունը, մեջբերելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Զարիֆը ադրբեջանական իշխանությունների հետ մտադիր է քննարկել «Լեռնային Ղարաբաղի տարածքների ազատագրումից հետո տարածաշրջանում ստեղծված համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում իրանական ընկերությունների մասնակցությունը»։

Հաջորդ շաբաթ Իրանի արտգործնախարարը կայցելի նաև Երևան, Թբիլիսի և Մոսկվա։

Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան մայրուղու հնարավոր կառուցումը, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, շեշտակի կրճատում է Իրանի դերը, քանի որ մինչև հիմա Ադրբեջանը Նախիջևանի հետ օդային և ցամաքային կապն իրականացնում էր իրանական տարածքով։

XS
SM
MD
LG