Մատչելիության հղումներ

Լը Դրիանը և Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև հեռախոսազրույց է կայացել։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

«Նաև քննարկվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակը, ընդգծվել է այդ ուղղությամբ երկխոսության շարունակության կարևորությունը», - ասվում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։

Նախօրեին Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել նաև հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ «զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG