Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԱԽ ընդլայնված կազմով խորհրդակցություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

«Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Վարչապետը կարևորել է Արցախի նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG