Մատչելիության հղումներ

Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում 5-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել


Արխիվային լուսանկար

Երեկ ուշ երեկոյան Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում 5-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալլ ուժգնությամբ։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 3․8 մագնիտուդով երկրաշարժը նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:23 (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23) հյուսիսային լայնության 39.50 աստիճան և արևելյան երկայնության 45.52 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG