Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ժամանել է Բրյուսել։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Բանակցությունների ընթացքում Չավուշօղլուն հայտարարել է, որ կողմերը պետք է անեն հնարավորը` Թուրքիայի և ԵՄ միջև դրական տրամադրվածությունը պահպանելու նպատակով։ «Երկկողմ հարաբերություններում դրական մթնոլորտի ձևավորումը խիստ կարևոր է։ Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ միտումը պահպանելու ուղղությամբ», - Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։