Մատչելիության հղումներ

Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից, նրան կփոխարինի Վրթանես եպիսկոպոսը


Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ` նա նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ:

Իսկ Արցախի թեմը կառաջնորդի Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վերջինս ազատվել է Հայաստանի զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Ենովք քահանա Եսայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG