Մատչելիության հղումներ

Բաղդադում տեղի ունեցած հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել


Իրաք - Անվտանգության ուժերը դեպքի վայրում, Բաղդադ, 21-ը հունվարի, 2021թ․
Իրաք - Անվտանգության ուժերը դեպքի վայրում, Բաղդադ, 21-ը հունվարի, 2021թ․

Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Իրաքի ոստիկանության տվյալներով՝ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում պայթուցիկ սարքը գործի է դրվել ինքնասպան ահաբեկչի կողմից։

Տեղական աղբյուրների տվյալներով՝ վերջին անգամ Բաղդադում նման ծավալի ահաբեկչական հարձակում տեղի էր ունեցել 2017 թվականին։

Առայժմ Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել Բաղդադում իրականացված հարձակման պատասխանատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG