Մատչելիության հղումներ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի վարչակազմի 28 ներկայացուցիչների նկատմամբ


ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան նախկին վարչակազմի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ արդեն նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոյի նկատմամբ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության կողմից անցած գիշեր տարածած հայտարարության համաձայն, պատժամիջոցներ են սահմանվել Թրամփի վարչակազմի 28 բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

Փոմփեոյից բացի պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև Սպիտակ տան ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականներ Ռոբերտ Օ'Բրայենը և Ջոն Բոլթոնը, Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը և առողջապահության նախկին նախարար Ալեքս Ազարը։

Նրանց մուտքը Չինաստանի տարածք արգելվել է, իսկ այդ անձանց հետ առնչություն ունեցող մասնավոր ընկերություններին այսուհետ արգելվում է որևէ տեսակի բիզնես գործունեություն ծավալել Չինաստանի տարածքում։

Պաշտոնական Պեկինի պնդմամբ, պատժամիջոցները սահմանվել են` ամերիկացի պաշտոնյաների կողմից «Չինաստանի ներքին գործերին միջամտելու, չին-ամերիկյան հարաբերությունների խաթարմանն ուղղված գործողությունների և չինացի ժողովրդին հասցված վիրավորանքների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG