Մատչելիության հղումներ

Հունգարիան կոչ է անում Ուկրաինայի արևմուտքում ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել


Պաշտոնական Բուդապեշտը կոչ է անում ԵԱՀԿ-ի ղեկավարությանը Ուկրաինայի՝ հունգարացիներով բնակեցված շրջաններում մշտադիտարկման առաքելություն տեղակայել։ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ նման առաջարկով է հանդես եկել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով` ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում անհրաժեշտ է` «հաշվի առնելով տարածաշրջանում բնակվող հունգարացիների հասցեին հնչող ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները»։

Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները սրվեցին 2017 թվականի աշնանը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո։ Դրա համաձայն կրթական պրոցեսը երկրի ուսումնական հաստատություններում կարող է կազմակերպվել բացառապես ուկրաիներեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG