Մատչելիության հղումներ

Թեհրանը չի պատրաստվում Բայդենի վարչակազմի հետ քննարկել բալիստիկ հրթիռների արտադրությունը սահմանափակելու հարցը


Բալիստիկ հրթիռների կիրառմամբ զորավարժություններ Իրանում, հունվար, 2021թ․

Իրանական միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրում Թեհրանի կողմից ստեղծված բալիստիկ հրթիռների հարցը ընդգրկվել չի կարող։ Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենի վերջին հայտարարությունները։

Անցած գիշեր Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում Բլինքենը նշել էր, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է շատ ավելի ընդգրկուն և երկարաժամկետ համաձայնագիր կնքել Իրանի հետ, որում ներառված կլինի նաև Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծմանն ուղղված գործողությունների սահմանափակումը։

«Ոչ հրթիռների ստեղծումը և ոչ էլ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը միջուկային գործարքի շրջանակներում երբեք ներառված չեն եղել և [հետագայում ևս] ներառվել չեն կարող», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG