Մատչելիության հղումներ

Արտաշատի ԲԿ-ն վերադարձել է իր բնականոն աշխատանքին, այլևս չի սպասարկի կորոնավիրուսով հիվանդներին


Շտապօգնության մեքենաներն Արտաշատի բժշկական կենտրոնի շենքի մոտ, արխիվ
Շտապօգնության մեքենաներն Արտաշատի բժշկական կենտրոնի շենքի մոտ, արխիվ

Արտաշատի բժշկական կենտրոնը հայտարարում է, որ վերադարձել է իր բնականոն աշխատանքին և այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

Կենտրոնը նշում է, որ հետևում է թողել COVID-19 համավարակի դեմ ամիսներ շարունակ տարված ծանր, ծավալուն ու պատասխանատու աշխատանքը:

«Այսօր արդեն մեր ԲԿ-ն ավարտել է իր աշխատանքը, և մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին ժամանակներում ստանձնել էին համավարակի դեմ պայքարելու գործը՝ մշտապես հավատարիմ մնալով բուժաշխատողի վեհ առաքելությանը: Միաժամանակ ուրախ ենք հայտնելու, որ կենտրոնն այսուհետ ևս շարունակելու է սիրով ու պատվով կատարել մարդկանց առողջություն պարգևելու դժվարին, բայց շնորհակալ աշխատանքը: Մեր բարձրակարգ մասնագետները ձեր կողքին են», - ասված է բժշկական կենտրոնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG