Մատչելիության հղումներ

Հոկեյի աշխարհի առաջնությունը Բելառուսում չի անցկացվի․ Մինսկը բողոքում է


Պաշտոնական Մինսկը բողոքում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի որշումը, ըստ որի` չեղարկվեց մրցաշարը Բելառուսում և Լատվիայում համատեղ անցկացնելու հայցը։

Բելառուսում մրցաշարը նախապատրաստող կազմկոմիտեն միջազգային ֆեդերացիայի որոշումը հիմնազուրկ է համարել և բացատրություն պահանջել, որից հետո հանդես կգա մեկնաբանությունով։ Կազմկոմիտեի հայտարարության տեքստը տեղադրված է Բելառուսի կառավարության պաշտոնական կայքում։

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Մինսկ կատարած այցից հետո եզրակացրել են, որ հնարավոր չէ ապահովել մրցաշարի մասնակիցների և հանդիսատեսի անվտանգությունը, և նախօրեին հայտարարել են, որ առաջնությունը Բելառուսում չի անցկացվի։

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ողջունել է միազգային ֆեդերացիայի որոշումը։

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո` անցած օգոստոսից ի վեր բռնաճնշումների են ենթարկվում զանգվածային ցույցերի մասնակիցները։ Մի քանի մարզիկներ ևս, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին, անվտանգության ուժերի կողմից ենթարկվել են հետապնդումների ու ձերբակալությունների։

Հոկեյի աշխարի առաջնությունը Մինսկում և Ռիգայում անցկացվելու էր մայիսի 21-ից հունիսի 6-ը։ Հոկեյի միջազգային ֆեդերացիան հիմա ուսումնասիրում է մրցաշարը միայն Լատվիայում անցկացնելու հարցը։ Լատվիան, որը ավելի վաղ հրաժարվել էր Բելառուսի հետ համատեղ հյուրընկալել մրցաշարը, հիմա պատրաստակամություն է հայտնել միայնակ անցկացնել առաջնությունը։

Մի շարք խոշոր հովանավորներ հայտարարել էին, թե չեն ֆինանսավորի մրցաշարը, եթե այն տեղի ունենա Բելառուսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG