Մատչելիության հղումներ

Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից 2 փրկարար է տուժել


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով երկու փրկարարներ վիրավորում են ստացել։

Ըստ հաղորդագրության, ԱԻՆ Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ նրանց տեղափոխում են Կապանի հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG