Մատչելիության հղումներ

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստն այսօր կայացավ: Սեպտեմբերի 27-ից ի վեր այս դատական նիստերը հետաձգվում էին տարբեր պատճառներով: Այս պահին նիստն ընթանում է, քննարկվում է փաստաբանների բացակայության հարցը:

Նրանք պատերազմի ավարտից հետո դատական մեկ նիստի չէին ներկայացել և ինչպես հայտարարել էին, մասնակցում էին ընդդիմության հայտարարած գործադուլին, որի ժամանակ պահանջում էին կառավարության հրաժարականը:

Դատական նիստի ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ բակ, որտեղ հավաքված էին նրա աջակիցները, շատ կարճ զրույց ունեցավ նրանց հետ` ըստ էության ասելով, որ դատական նիստը կարող է երկարաձգվել, և ճիշտ կլինի, որ նրանք այս ցուրտ եղանակին չմնան դրսում: Երկրորդ նախագահը որևէ հարցի չպատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG