Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020-ի դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ըստ հաղորդագրության, Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբերի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 19 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 18 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 16 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG