Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է՝ ռուսական կողմում կուտակված է 730 բեռնատար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հաղորդագրության համաձայն՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի քաղաքներում մառախուղ է։ Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում (փակ է բեռնատարների համար) տեղում է ձյուն։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է մնում բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

XS
SM
MD
LG