Մատչելիության հղումներ

Բայդենի երդմնակալության արարողության փորձի ժամանակ տագնապի ազդանշան է հնչել


ԱՄՆ - Հրդեհը, որի հետևանքով հնչել է տագնապի ազդանշանը Կապիտոլիումում, Վաշինգտոն, 18-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձը երեկ ընդհատել է տագնապի ազդանշանը: Պարզվել է, որ պատճառը Կապիտոլիումի հարակից թաղամասում փոքր հրդեհն է եղել: Այդուհանդերձ, միջոցառման բոլոր մասնակիցները տարհանվել են:

Բայդենն ինքը չի մասնակցել փորձին: Մասնակիցների թիվը արարողությանը, որը պետք է տեղի ունենա Կապիտոլիումի աստիճաններին վաղը, արդեն կրճատվել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով:

ԱՄՆ մայրաքաղաքում իրավիճակը լարված է: Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներ Վաշինգտոն են բերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG