Մատչելիության հղումներ

ՊՆ. ՀՀ պետական սահմանի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ


Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել, հայտարարում է Պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Զինված ուժերի և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, ըստ ՊՆ-ի, վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG