Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, կատարվել է 58 թեստավորում


Արցախում այսօրվա դրությամբ կատարվել է 58 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Արցախում կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ։ Այս համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Կատարվել է 18 հազար 509 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG