Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ահազանգում են պատերազմից հետո ընդդիմության դեմ նոր բռնաճնշումների մասին


Ընդդիմադիր գործիչ Ալի Քերեմլին, արխիվ
Ընդդիմադիր գործիչ Ալի Քերեմլին, արխիվ

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունն ահազանգում է պատերազմից հետո ընդդիմության դեմ բռնաճնշումների նոր ալիքի մասին։ Կուսակցության հասցեին նախագահ Իլհամ Ալիևի հերթական կոշտ հայտարարություններից մի քանի օր անց «Ժողովրդական ճակատի» առաջնորդները, այդ թվում` Ալի Քերեմլին, կանչվել են հարցաքննության, քաղաքական ուժի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր արդեն բանտում են, դաժան վերաբերմունքի են արժանանում անազատության մեջ, ասվում է հայտարարության մեջ։

«Ազատության» ադրբեջանական ծառայության տվյալներով` Քերեմլիի դեմ քրեական գործ է հարուցվել, իրավապահները, սակայն, առայժմ փակագծեր չեն բացել։ Ընդդիմադիր ուժը պնդում է, որ իր ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների, բռնաճնշումների պատճառը իրենց դիրքորոշումն է «Ադրբեջանում ռուսական խաղաղապահների տեղակայման վերաբերյալ», որին կուսակցությունը դեմ է և վերջին երկու ամիսներին բազմիցս քննադատել է այդ որոշումը։ Քաղաքական ուժը նաև ենթադրում է, որ իշխանությունների թիրախում է հայտնվել վետերանների սոցիալական ապահովության հարցում կառավարության անտարբերությունը քննադատելու պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG