Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի երդմնակալությանն ընդառաջ Facebook-ը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել


Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի երդմնակալությանն ընդառաջ Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել օգտատերերի համար։ Ինչպես պնդում է ընկերությունը, նպատակը սոցիալական ցանցում բռնությունների սադրանքները կանխելն է։

Սահմանափակումները վերաբերում են միջոցառումներ կազմակերպելուն, քաղաքական գովազդին և ուղիղ հեռարձակումներին։ Facebook-ը որոշել է արգելափակել ցանկացած միջոցառման ստեղծում, որոնք պետք է տեղի ունենան երդմնակալության օրը՝ Սպիտակ տան կամ Կապիտոլիումի շենքի մերձակայքում։ Այս քայլերը հաջորդում են գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կոնգրեսի վրա հարձակմանը։

Հետաքննությունների դաշնային բյուրոն նախազգուշացրել է, որ Վաշինգտոնում և նահանգների մայրաքաղաքներում սպասվում են ընտրությունների արդյունքների դեմ զինված մարդկանց բողոքի ակցիաներ։ Այս ամենի ֆոնին սոցիալական ցանցերը սկսել են արգելափակել Թրամփի օգտահաշիվները հայտարարելով, որ նման քայլի են դիմում երկրում բռնությունները կանխելու նպատակով։ Առաջատար սոցիալական ցանցերի աննախադեպ այդ որոշումները բուռն քննարկումների տեղիք են տվել Միացյալ Նահանգներում և դրանից դուրս։ Ընդդիմախոսները IT ընկերություններին մեղադրում են համացանցը գրաքննելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG