Մատչելիության հղումներ

Մերկելի կուսակցությունը կգլխավորի Արմին Լաշետը


Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առցանց համագումարի մասնակիցները կուսակցության նոր առաջնորդ են ընտրել 59-ամյա Արմին Լաշետին, ով 2017 թվականից զբաղեցնում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետի պաշտոնը։

Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր նախագահը համարվում է ՔԴՄ/ ՔՍՄ (Քրիստոնեա-սոցիալական միություն) պահպանողական բլոկի ամենահավանական թեկնածուն կանցլերի պաշտոնում։ Միևնույն ժամանակ հավանական թեկնածուներ են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, ում վարկանիշը կտրուկ բարձրացել է համաճարակի ժամանակ, ինչպես նաև երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը։

Գործող կանցլեր Անգելա Մերկելը, ով Գերմանիայի կառավարությունը ղեկավարում է արդեն 15 տարի, հրաժարվել է կրկին առաջադրել իր թեկնածությունը։ 2018 թվականի հոկտեմբերին Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG