Մատչելիության հղումներ

Հնդկաստանը առաջին անգամ ցուցադրել է արհեստական բանականություն կրող մարտական դրոններ


Անօդաչու թռչող սարք, արխիվ
Անօդաչու թռչող սարք, արխիվ

Հնդկաստանի բանակի օրվան նվիրված Դելիի զորահանդեսին առաջին անգամ անօդաչու մարտական թռչող սարքեր են ցուցադրվել, որոնք հագեցած են արհեստական բանականության տարրերով և կարող են մարտի դաշտում համատեղել իրենց գործողությունները։

«Անօդաչուների պարս» անվանումը ստացած սկզբունքի իմաստը մեծ խմբերով դրոնների օգտագործումն է։ Այդ միջոցով հակառակորդի ռադարները սխալ ինֆորմացիա են կարդում, դրոնների խումբը համարելով մեկ առանձին խոշոր թիրախ։ Մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը փորձելով չեզոքացնել մեծ թիրախը, կստանա տասնյակ դրոնների հարվածները։ Դրոնները կարող են ինքնուրույն գործել, թիրախներ խոցել, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, ահաբեկիչների բազաներ։ Ծայրահեղ դեպքում դրոնը կարող է ինքնաոչնչացվել՝ առնվազն վնաս պատճառելով հակառակորդի ռազմական օբյեկտներին։

Հնդկական դրոնները կարող են հակառակորդի տարածքից ներս 50 կիլոմետր խորանալ, մարտական առաջադրանքներ կատարել, կամ դաշնակից զորքերին ռազմամթերք հասցնել։ Հնդկաստանի զինվորականներն ասել են, որ տեխնոլոգիանները մշակել են սեփական ուժերով, առանց կիրառելու դրսի փորձը։

Դելիի զորահանդեսին 75 անօդաչու թռչող սարք է ցուցադրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG