Մատչելիության հղումներ

Բայդենը կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար գրեթե 2 տրիլիոն դոլարի ծրագիր է առաջարկում


Կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելու համար Ջո Բայդենը մեկ տրիլիոն 900 միլիարդ դոլարի փոխհատուցումների, օգնությունների, ներդրումների ծրագիր է առաջարկել, ասելով, թե համարձակ ներդրումներ են անհրաժեշտ տնտեսությունը խթանելու և համավարակին արձագանքելու քայլերը արագացնելու համար։

«Մարդկային տառապանքների խորը ճգնաժամը ակնհայտ է։ Չի կարելի ժամանակ կորցնել։ Մենք պետք է գործենք, մենք պետք է գործենք հիմա», - ասել է նա։

Մոտ ապագայում, երբ Բայդենը նախագահի պաշտոնում առաջարկի այս մեծ գումարի ծրագիրը, հնարավոր է Կոնգրեսում հանդիպի հանրապետականների անհամաձայնությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG