Արցախում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ըստ նախարարության, այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ընդհանուր առմամբ, Արցախում իրականացվել է 17 հազար 923 նմուշառում, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 հազար 031 անձի մոտ:
Նախարարությունը նշում է, որ արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է 2020-ի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով: