Մատչելիության հղումներ

ԱՀԿ փորձագետները ժամանել են Չինաստան՝ ուսումնասիրելու COVID-19-ի ծագումը


Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն, արխիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները ժամանել են Չինաստան՝ կորոնավիրուսի ծագման երկար սպասված հետաքննությունը սկսելու համար:

Չինական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ փորձագետների 10-հոգանոց խումբը Ուհան (նաև՝ Վուհան) է ժամանել հունվարի 14-ին: Ակնկալվում է, որ նրանք մոտ մեկ ամիս կանցկացնեն քաղաքում, որտեղ կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել էր 2019 թվականի վերջին:

Փորձագետները՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Բրիտանիայից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Կատարից և Վիետնամից, կսկսեն իրենց աշխատանքը կարանտին անցնելով և նախնական հանդիպումները չինացի փորձագետների հետ կազմակերպելով տեսակոնֆերանսի միջոցով:

XS
SM
MD
LG