Մատչելիության հղումներ

USAID-ի տնօրենի պաշտոնում Բայդենը առաջադրել է Սամանթա Փաուերի թեկնածությունը


Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենը ՄԱԿ-ում նախկին դեսպան Սամանթա Փաուերին առաջադրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրենի պաշտոնում։ Այս մասին նշված է Բայդենի՝ իշխանության փոխանցմամբ զբաղվող թիմի այսօր տարածած հայտարարության մեջ։

Դրա համաձայն, Բայդենը առաջարկել է նաև USAID տնօրենին ընդգրկել Ազգային Անվտանգության խորհրդի անդամների կազմում։

Ջոզեֆ Բայդենի թիմի անդամների պնդմամբ՝ նոր պաշտոնում «Փաուերը պետք է միավորի միջազգային հանրությանը՝ աշխատելով մեր գործընկերների հետ ժամանակակից լրջագույն մարտահրավերներին՝ COVID-19-ի համավարակին, կլիմայական փոփոխություններին, համատարած չքավորությանն ու ժողովրդավարության նահանջին դիմակայելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG