Մատչելիության հղումներ

Էստոնիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին


Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատաս, արխիվ

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Ռատասն այդ հայտարարությունն արել է իշխող Ցենտրիստական կուսակցության վարչության՝ ողջ գիշեր շարունակված նիստից հետո։

Կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։

Նախօրեին Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ վարչապետի ղեկավարած Ցենտրիստական կուսակցության մի շարք առանցքային անդամներ կասկածվում են էստոնացի գործարար Հիլար Թեդերի հետ ստվերային պայմանավորածություն ձեռք բերելու համար։ Ըստ իրավապահների, այդ պայմանավորվածությունների համաձայն Թեդերը պարտավորվում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ իշխող կուսակցությանը մեկ միլիոն եվրո նվիրաբերել, ինչի դիմաց Ռատասի կառավարությունը գործարարին պետական բյուջեի միջոցներից 40 միլիոն եվրո ընդհանուր ծավալի վարկ պետք է տրամադրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG