Մատչելիության հղումներ

ՊԲ զինծառայող է մահացել, նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածության հետևանքով, հաղորդում է ՊԲ-ն


Արցախի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG