Մատչելիության հղումներ

Եկատերինբուրգում հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա


Փրկարարները տարհանում են շենքի բնակիչներին, Եկատերինբուրգ, 12-ը հունվարի, 2021թ․
Փրկարարները տարհանում են շենքի բնակիչներին, Եկատերինբուրգ, 12-ը հունվարի, 2021թ․

Այսօր, լույսը դեռ չբացված, ժամը երեքի սահմաններում Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Սվերդլովսկի տարածաշրջանային մասնաճյուղը։

Ավելի քան մեկ ժամ պայքարելով հրդեհի դեմ, հրշեջները կարողացել են մարել այն։ Տասնյակ բնակիչներ տարահվել են։

Ուժեղ ծխածածկույթի պայմաններում հաջողվել է այրվող դռների միջով տարահանել 90 մարդու, այդ թվում՝ 9-ը երեխայի, ասել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարծաշրջանի ծառայության աշխատակիցը։

Հրդեհի պատճառն ուսումնասիրվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG