Մատչելիության հղումներ

Մոսկվայի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, տասնյակ վիրավորներ կան


Ռուսաստան - Ավտովթարը Մոսկվայի մարզում, 11-ը հունվարի, 2021թ.

Մոսկվայի մարզի տրանսպորտի դեպարտամենտի ճշգրտած տվյալների համաձայն` հունվարի 11-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, 42-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բոլոր վիրավորները գտնվում են հիվանդանոցում։

Նովոռիժսկի մայրուղու վրա ինքնաթափ բեռնատարը մխրճվել էր կուրսանտներին տեղափոխող ավտոբուսների շարասյան մեջ։ Ճակատագրի հեգնանքով` նրանք վարորդական կուրսեր էին անցնում պաշտպանության նախարարության համար։

Մի քանի կիլոմետրանոց խցանման պատճառով շտապ օգնության մեքենաները չեն կարողացել մոտենալ դեպքի վայրին։ Տուժածներին ուղղաթիռներով են տեղափոխել մոտակա հիվանդանոցներ։

Նախնական տվյալներով՝ մեղավորը բեռնատարի վարորդն է, նա ձերբակալված է։ Ստուգումը ցույց է տվել, որ նա հարբած չէր, գտնվել է սթափ վիճակում, բայց ենթադրաբար չի կարողացել կառավարել մեքենան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG