Մատչելիության հղումներ

Սան Դիեգոյի կենդանաբանական այգու մի քանի գորիլաներ վարակվել են կորոնավիրուսով


ԱՄՆ - Գորիլաները Սան Դիեգոյի կենդանաբանական այգում, 10-ը հունվարի, 2021թ.
ԱՄՆ - Գորիլաները Սան Դիեգոյի կենդանաբանական այգում, 10-ը հունվարի, 2021թ.

Սան Դիեգոյի կենդանաբանական այգու մի քանի գորիլաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրանց հետազոտել են, երբ կապիկները սկսել են հազալ, և COVID-19-ի թեստը դրական պատասխան է տվել։

Ենթադրվում է, որ գորիլաները վարակվել են կենդանաբանական այգու մի աշխատակցից, ով ախտանիշեր չի ունեցել։ Գորիլաներն առայժմ թեթև են տանում հիվանդությունը, բարդություններ չեն նկատվում։

Ավելի վաղ Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները պնդել էին, որ կորոնավիրուսը կարող է մարդուց փոխանցվել կենդանիներին։ Ամենամեծ դեպքը տեղի է ունեցել Դանիայում, որտեղ միլիոնավոր ջրաքիսներ ոչնչացվեցին, որովհետև նրանք վարակվել էին մուտացիայի ենթարկված վիրուսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG