Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն զգուշացնում է՝ COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ այս տարի դժվար թե ձևավորվի


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումն է ստանում, 11-ը հունվարի, 2021թ․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ COVID-19- ի դեմ կոլեկտիվ իմունիտետ այս տարի դժվար թե ձևավորվի, նույնիսկ այն դեպքում, երբ երկրներն ընդլայնում են պատվաստումների ծրագրերը:

Եվրոպայից մինչև Ամերիկա և Ասիա վիրուսը դիմակայուն է՝ չնայած ամիսներ տևած տարատեսակ սահմանափակումներին, որոնք ուղղված էին համաճարակի ճնշմանը: Երկրները հիվանդության տարածման ֆոնին ապավինում են զանգվածային պատվաստումների արշավներին, մինչդեռ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 70-80 տոկոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG