Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և կոնդակով այսօր Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվել է Մասյացոտնի թեմը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առաջնորդանիստ քաղաքն Արտաշատն է։
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է. - «Արարատյան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծխերը միավորելով՝ հաստատում ենք Մասյացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով»։