Մատչելիության հղումներ

Իրանը մտադիր է Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից կորոնավիրուսի դեմ 2 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ներկրել


Իրանը մտադիր է մարտի կեսերին կորոնավիրուսի դեմ 2 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ներկրել Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարար Մոհամե Ռեզա Զաֆարգանդիին։

Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը պատվաստանյութը արտադրում են բրիտանա-շվեդական AstraZeneca-ի հետ պայմանագրի շրջանակներում, իսկ Իրանը դիտարկում է գնումներն իրականացնել այն երկրների հետ, որոնք օգտվում են շվեդական տեխնոլոգիաներից։ Դեկտեմբերի 21-ին AstraZeneca ընկերությունը ռուսական կողմի հետ «Sputnik V» ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու մասին հուշագիր է ստորագրել։

Համաճարակի ընթացքում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 միլիոն 200 հազար դեպք, մահացել է 56 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG