Մատչելիության հղումներ

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեկ անձի մեղադրանք է առաջադրվել


Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ Չնայած տեղում բազմաթիվ ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, բախումներ են եղել պատգամավորների և ցուցարարների միջև։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դեպքում գործը նաև հայհոյանքի, քաշքշոցի ու ծեծկռտուքի էր հասել։

Սիսակ Գաբրիելյանը քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG