Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ունը դարձավ Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ելույթ է ունենում Աշխատավորական կուսակցության համագումարում, Փհենյան, 6-ը հունվարի, 2021թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը դարձել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, ավելի վաղ նա զբաղեցնում էր կուսակցության նախագահի պաշտոնը։

Հարավկորեական աղբյուրները հայտնում են, որ Աշխատավորական կուսակցության համաժողովի կապակցությամբ կիրակի ուշ երեկոյան Փհենյանում տեղի է ունեցել զինվորական շքերթ։

Կիմ Չեն Ունից առաջ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել են նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, և պապը՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենը։ 2011 թվականին Կիմ Չեն Իրի մահից հետո որդին զբաղեցրել է նախ կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը, ապա 2016-ին դարձել է կուսակցության քաղաքական խորհրդի գործադիր նախագահ։ 37-ամյա Կիմ Չեն Ունը նաև երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և Կորեական ժողովրդական բանակի մարշալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG